Պարոնա՛յք, դուք ռասիստներ եք. Հիլարի Քլինթոնը մեղադրել է Մեգան Մարքլին թունավորողներին
Ամերիկացի քաղաքական գործիչ եւ ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնը դատապարտել է նրանց, ովքեր Մեգան Մարքլին թունավորում են: Բրիտանական The Sunday Times-ի հետ հարցազրույցում Հիլարին հայտարարել է, որ Սասեքսի դքսուհու հանդեպ բացասական վերաբերմունքը հաճախ առաջանում է նրա ծագման եւ մաշկի գույնի պատճառով.
«Այն, թե նրան ինչպես են վերաբերվել, ուղղակի անհասկանալի է: Եթե պատճառն իսկապես այն է, որ նա խառը ռասայից է ծագում, ապա ամոթ նրանց բոլորին»:
Քլինթոն ավագի հետ միասին հարցազրույց է տվել նաեւ նրա դուստրը՝ Չելսին, որը նույնպես աջակցել է Մեգանին.
«Ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց որպես մարդ, որը նրան հարգում է, անչափ շնորհակալ եմ նրան, որ չի հուսահատվում եւ շարունակում է կատարել այն աշխատանքը, որը կատարելուն, նրա զգացողությամբ, կոչված է»:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մեգանն ու Հարրին որոշել են դատի տալ տաբլոիդներին, որոնք տեղեկություններ են տարածում Մեգանի կյանքի մասին։ Խոսքը մասնավորապես նրանց մասին է, որոնք հրապարակել են Մեգանի նամակը: Դրանից բացի, արքայազն Հարրին հայտարարել է, որ մտադիր է գտնել դքսուհու վրա կատարված հաքերային հարձակումների մեղավորներին, որոնց հետեւում, նրա կարծիքով, նույնպես տեղական լրատվամիջոցներն են կանգնած:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց