Թուրքիայից ներկրվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը ԱՄՆ-ն 25-ից կբարձրացնի 50%-ի
Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվող ռազմագործողության հետ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շուտով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառի: Այս մասին Թրամփը գրառում է արել Twitter-ում:
Նա նշել է, որ հրամանագիր է ստորագրելու Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը հասցնել 50%-ի: Բացի այդ դադարեցվելու է ԱՄՆ առևտրի նախարարության և Թուրքիայի միջև իրականացվող 100 մլրդ դոլար արժողությամբ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները: Միջանկյալ նշենք, որ այժմ Թուրքիայից ԱՄՆ ներմուծվող պողպատի մաքսատուրքի դրույքաչափը 25% է: Այդ դրույքաչափը մինչև 2019թ. մայիսը 50% էր, որը կրկին Թրամփի որոշմամբ նվազեցվել էր 25%-ի:
Սպիտակ տան ղեկավարը նաև հայտնել է Թուրքիայի որոշ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Աղբյուրը՝ ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց