Հնդկաստանում «կենդանի թաղված» նորածնի են գտել
Հնդկաստանում կավե տարայի մեջ թաղված, կտորով փաթաթված նորածին աղջկան ողջ են գտել, գրում է բրիտանական The Sun-ը:
Երեք օրական երեխային գտել է ամուսնական մի զույգ: Ամուսինները հուղարկավորելիս են եղել իրենց նորածին դստերը, երբ երեխայի լացի ձայն են լսել:
«Ինչ-որ պահի ինձ թվաց, որ դուստրս վերակենդանացել է, սակայն ձայնը լսվում էր այլ տեղից»,- պատմել է ականատես Հիտեշ Կումարը:
Ամուսիններն անմիջապես շտապօգնություն և ոստիկանություն են զանգահարել: Նորածնին հոսպիտալացրել են, և բժիշկների տվյալներով՝ «երեխան այս պահին գտնվում է հիպոթերմային վիճակում և թթվածնային անբավարարություն ունի»:
«Երեխային փրկած ամուսնական զույգը հիվանդանոցում է` երեխայի հետ, և մտադիր է որդեգրել նրան»,- հայտնել են հիվանդանոցից:
Մայիսին հայտնի էր դարձել, որ Թաիլանդի հյուսիս-արևելքում շունը դաշտում կենդանի թաղված նորածին երեխայի է «հայտնաբերել»: Զբոսանքի ժամանակ շունն անսպասելիորեն սկսել է հաչալ և հողը փորել: Շան տերը մոտեցել է` տեսնելու, թե ինչն է այդքան հետաքրքրել շանը և երեխայի` գետնի տակից դուրս ցցված ոտք է նկատել: Սա տեսնելով` տղամարդն արագ հողի տակից դուրս է բերել երեխային և հիվանդանոց է տեղափոխել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց