Գերմանիայում Սիրիայի պատճառով թուրքերն ու քրդերը ծեծկռտուք են սարքել
Հոկտեմբերի 15-ի լույս գիշերը Գերմանիայի Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա դաշնային հողերի Խերնե քաղաքում ծագումով Թուրքիայից թուրքերի եւ քրդերի միջեւ բախումների ժամանակ վիրավորվել է 5 մարդ, որոնց թվում մեկը ոստիկանության աշխատակից է: Այնտեղ տեղի էր ունենում իշխանությունների արտոնած բողոքի ակցիա ընդդեմ Սիրիայի հյուսիսում Անկարայի ռազմական գործողության, որին մասնակցում էր մոտ 350 մարդ, գերազանցապես քրդեր, փոխանցում է DW-ն:
Ոստիկանության տեղեկություններով՝ ցուցացրարներին սադրել են կրպակներից մեկի եւ թուրքական սրճարանի հաճախորդները, որի հետեւանքով ծեծկռտուք է ծագել: Ցուցարարներն ավերել են թուրքական սրճարանը՝ կոտրելով պատուհանը եւ ներսի կահույքը: Ոստիկանությունը մի քանի գործ է հարուցել, սակայն չի հաջողվել տաք հետքերով ոչ մեկին բռնել:
Գերմանիայի պաշտոնական իշխանությունները կասկածի տակ են դնում Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության օրինականությունը: «Մենք չենք կարող ընդունել, որ Սիրիայի ընթացիկ վիճակը միջազգային իրավունքի տեսակետից օրինականացնում է ռազմական ներխուժումը, որն ուղղված է քրդական կազմավորումների դեմ»,- հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ Անկարան իր արարքներով պետք է մնա անհրաժեշտ եւ համաչափ գործողությունների շրջանակում:
Բեռլինը հատուկ առանձնացնում է միջազգային հումանիտար իրավունքի եւ խաղաղ բնակիչների պաշտպանության նշանակալիությունը: Նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում կոչ էր արել անմիջապես դադարեցնել Սիրիայում Անկարայի ռազմական գործողությունը: Նա նշել էր սեփական անվտանգության ոլորտում Թուրքիայի արդարացի շահերը, սակայն ընդգծել էր, որ գործողությունը սպառնում է տարածաշրջանի հետագա ապակայունացմամբ եւ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ուժեղացմամբ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց