Կիպրոսի թուրքական հատվածի նախագահը դատապարտել է Սիրիա ներխուժումը. Էրդողանը կատաղել է
Սիրիայում այսպես ասած «Խաղաղության աղբյուր» անունը կրող գործողությունը դատապարտել է Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըն։
Թուրքական Cumhurıyet–ի փոխանցմամբ՝ Կիպրոսի թուրքական հատվածի նախագահ Մուսթաֆա Աքընջըն հայտարարել է, թե որքան էլ Թուրքիան գործողության անունը դնի «Խաղաղության աղբյուր», միեւնույնն է այդ գործողությունից արյուն է հորդում, ոչ թե ջուր։ «Իմ ամենամեծ ցանկությունն է, որ մեկ վայրկյան առաջ սկսեն երկխոսությունը եւ դիվանագիտական ճանապարհով կարգավորվի խնդիրը»,–ասել է Կիպրոսի թուրքական հատվածի թուրք նախագահը։
Այս խոսքերը, ինչպես որ սպասելի էր, կատաղեցրել են Թուրքիայի նախագահ Էրդողանին, ով հայտարարել է, թե Կիպրոսի թուրքական հատվածի ղեկավարը չափերն անցել է։ «Աշխարհում միայն Թուրքիան է ճանաչում Կիպրոսը որպես անկախ պետություն։ Շուտով կիպրոսցի մեր հայրենակիցները նախագահին լավ դասեր կտան»,–ասել է Էրդողանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց