Եղիսաբեթ II-ը խորհրդարանում ելույթի ժամանակ հրաժարվել է թագից
Եղիսաբեթ II-ը Մեծ Բրիտանիայի խորհրդարանի բացման արարողության ժամանակ Բրիտանական կայսրության թագը չի դրել, հայտնում է Daily Mail-ը։
Թագուհին արարողությանը եկել է համապատասխան հագնված եւ բոլոր արարողակարգերը պահպանելով, սակայն առաջին անգամ նա գերադասել է մեծ թագի փոխարեն թեթեւ միապետական գլխարկ կրել։ Եղիսաբեթ II-ի ընտրությունը կանգ է առել Գեորգ IV-ի տիարայի վրա, որը ստեղծվել է 1821թ․։
Նման որոշումը պատճառ է դարձել այնպիսի խոսակցությունների, թե իբր թագուհու համար իր պատկառելի տարիքում այլեւս թագը, որ կշռում է մեկ կիլոգրամից ավելի, ծանր է։
Խորհրդարանի բացմանը Եղիսաբեթ II-ը եկել է իր որդու՝ արքայազն Չառզլի եւ նրա կնոջ՝ Կամիլայի ուղեկցությամբ։ Բրիտանական կայսրության թագը, որը թագավորական խորհրդանշաններից մեկն է, ներկա է եղել արարողությանը՝ այն բերել են դահլիճ եւ դրել սեղանին, թագուհու կողքին։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց