Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ. ԶԼՄ-ներ
Թուրքիայի զինված ուժերն, այսպես կոչված, «Սիրիայի ազատ բանակի» մարտիկների հետ միասին երկուշաբթի օրը գրոհ են սկսել սիրիական Մանբիջ քաղաքի դեմ, որը հանդիսանում է Սիրիայի հյուսիսային շրջանի հիմնական բնակավայրերից մեկը և պատկանում է «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական զորամիավորումների դաշինքին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, գրոհին մասնակցում են թուրքական հատուկ ջոկատայինների խմբերը, ինչպես նաև ծանր հրետանին, այդ թվում և տանկեր: Աղբյուրը հաղորդում է նաև, որ Մանբիջի շրջանում արդեն կրակոցների ձայներ են լսվում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իրենք սիրիական հողերի վրա աչք չունեն:
Թուրքական զինուժը Սիրիայի հյուսիսային շրջանում ռազմարշավն սկսել է հոկտեմբերի 9-ին, որից հետո մի շարք երկրներ դատապարտել են այդ քայլը՝ կոչ անելով դադարեցնել ռազմական գործողությունները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց