«Թուրքիան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում». Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ չնայած արևմտյան երկրների հորդորներին՝ Անկարան չի դադարեցնի ռազմական գործողությունը Սիրիայում: Այս մասին տեղեկացնում է Sabah պարբերականը:
«Նրանք, ովքեր լռում էին, երբ Մոսուլում, Ռաքքայում և Դեր Զորում հազարավոր մարդիկ էին սպանվում, խուճապի մեջ են «Խաղաղության ակունք» գործողության հաջողությունից և կոչ են անում դադարեցնել այն, սպառնում են Թուրքիային պատժամիջոցներով: Բայց մենք կանգ չենք առնի, քանի չենք հասել մեր նպատակներին»,- գրել է Քալընն իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց