ԱՄՆ-ն սկսում է 1000 զինծառայողի դուրս բերել Սիրիայի հյուսիսից
Միացյալ Նահանգներն սկսում է 1000 ամերիկացի զինվորականի դուրս բերումը Սիրիայի հյուսիսային շրջանից՝ Թուրքիայի գրոհների պատճառով, որոնք կարող են ընդլայնվել նաև դեպի հարավ և արևմուտք: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը:
«Վերջին օրերին մենք իմացել ենք, որ Թուրքիան, հավանաբար, մտադիր է ընդլայնել գրոհի տարածքը դեպի հարավ, ինչպես նաև դեպի արևմուտք: Մենք տեղեկացել ենք նաև, որ «Սիրիայի դեմոկրատական ուժեր» խմբավորումը ձգտում է համաձայնության գալ սիիացիների և ռուսների հետ՝ հյուսիսում հակահարված տալու համար Թուրքիայի դեմ հարձակում սկսելու վերաբերյալ»,- ասել է ամերիկացի նախարարը:
Նա նշել է, որ ամերիկացիներն, այդպիսով, հայտնվում են մի իրավիճակում, որ կարող են շրջափակված մնալ երկու դիմակայող կողմերի միջև:
Էսպերը հավելել է, որ ամերիկացի զինվորականներն ինքնապաշտպանության իրավունք ունեն, այսինքն՝ կարող են պատասխան կրակ բացել, եթե իրենց դեմ հարձակում իրականացվի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց