30 միլիոն լեհ նոր խորհրդարան է ընտրում
Կիրակի Լեհաստանում մեկնարկել են հերթական խորհրդարանական ընտրությունները: Հանրապետությունում ընտրատեղամասերը բացվել են 07:00-ին տեղական ժամանակով, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունի ավելի քան 30 մլն լեհ 27 415 ընտրատեղամասերում ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Քվեաթերթիկներում ընտրողները կգտնեն հիմնականում հինգ քաղաքական միավորումների ներկայացուցիչներին, որոնք գրանցել են իրենց թեկնածուներին 41 ընտական շրջաններից յուրաքանչյուրում:
Լեհաստանի քաղաքացիները պետք է ընտրեն Սեյմի (խորհրդարանի ներքին պալատ) 460 պատգամավորների եւ 100 սենատորների (վերին պալատի ներկայացուցիչներ): Սեյմի ընտրություններն անցնում են համամասնական համակարգով, իսկ Սենատի ընտրությունները՝ մեծամասնական ընտրատեղամասերում:
Լեհաստանում քվեարկությունը կտեւի 14 ժամ, եթե չծագեն հանգամանքներ, որոնք կստիպեն Պետական ընտրահանձնաժողովին երկարաձգել որոշ առանձին ընտրատեղամասերի աշխատանքը: Ըստ նախատեսված ծրագրի՝ քվերակության համար բոլոր տեղամասերը պետք է փակվեն տեղական ժամանակով 21:00-ին, որից հետո տեղական ԶԼՄ-ները կհրապարակեն էքզիթ փոլերի արդյունքները:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց