Ճապոնիայում «Հագիբիս» թայֆունի զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ
Հոկտեմբերի 12-ին Ճապոնիայում տեղի ունեցած «Հագիբիս» թայֆունի հետեւանքով զոհերի թիվը մեկ օրում աճել է ինն անգամ, հաղորդում է Լենտա.Ռու-ն՝ հղում կատարելով Kyodo գործակալությանը:
Ըստ վերջին տեղեկությունների՝ տրոպիկական ցիկլոնի հետեւանքով զոհվել է 18 մարդ, իսկ ավելի քան 120 քաղաքացի՝ տուժել է:
Հոկտեմբերի 12-ի երեկոյան՝ թայֆունի ժամանակ, Ճապոնիայի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ: Հաղորդվել է երկու զոհերի եւ առնվազն 75 տուժածների մասին: Թիբայի նահանգապետարանում սեյսմիկ ակտիվությունը գնահատվել է 4 բալ, Տոկիոյի շրջանում՝ 3 բալ: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել:
Թայֆունի կենտրոնում ճնշումը կազմել է 945 հեկտոպասկալ, իսկ քամու ուժգնությունը՝ մինչեւ 45 մետր վայրկյանում, սաստիկ քամու ժամանակ՝ մինչեւ 65 մ/վ: Ընդ որում՝ որոնողա-փրկարարական գործողությունները շարունակվում են:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց