Ֆրանսիայում տեղի է ունեցել զանգվածային բողոքի ցույց՝ Սիրիա Թուրքիայի ներխուժման դեմ
Շաբաթ օրը ցերեկը Ֆրանսիայում սկսվել է զանգվածային բողոքի ցույց՝ ընդդեմ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունների։ Դրան, Քրդական ժողովրդավարական խորհրդի ֆրանսիական մասնաճյուղի (CDK-F) տվյալներով, մասնակցում է առնվազն 10 000 մարդ, հայտնում է ՏԱՍՍ-ը։
BFM հեռուստաալիքը հայտնել է, որ բողոքների մեկնարկը տվել է Ֆրանսիայում ապրող քրդերի հանրահավաքը, որն անցկացվել է Սենայի աջ ափին, Էյֆելյան աշտարակի դիմաց գտնվող Մարդու իրավունքների հրապարակում։ Դրան հետեւել է Փարիզի հակառակ կողմում՝ Հանրապետության հրապարակում սկսված խոշոր ցույցը։
Այնտեղ Քրդական ժողովրդավարական խորհրդի կոչով հավաքվել է ավելի քան 20 000 մարդ։ Ցուցարարները տարել են «Կպաշտպանենք Քրդստանը», «Ազատություն քուրդ ժողովրդին», «Ո՛չ գաղութատիրությանը, կեցցե՛ ազատությունը եւ արդարությունը» կարգախոսներով պաստառներ։ Ցույցը Հանրապետության հրապարակից շարժվել է դեպի փարիզյան ճեմուղիներ։
«Մենք հավաքվել ենք այստեղ, որպեսզի մեր ցասումը արտահայտենք։ Որովհետեւ հենց հիմա թուրքական ավիացիայի ռումբերի տակ խաղաղ բնակչություն է»,- լրագրողներին ասել է CDK-F-ի պաշտոնական ներկայացուցիչը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի