Գերմանիան կասեցնում է սպառազիման մատակարարումը Թուրքիային՝ Սիրիայում իրականացվող ռազմական գործությունների պատճառով
Գերմանիայի կառավարությունը թույլտվություն չի տրամադրի Թուրքիա սպառազինման նոր մատակարարում իրականացնելու համար՝ Սիրիայում իրականացվող ռազմական գործողությունների պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը:
«Հաշվի առնելով Սիրիայի հյուսիս-արևելքում ռազմական գործողությունները՝ դաշնային կառավարությունը թույլ չի տա պաշտպանական համալիրների արտադրանքի նոր մատակարարումներ իրականացնել Թուրքիա, որը կարող է օգտագործվել Սիրիայում»,- ասել է գերմանացի նախարարը տեղի պարբերականին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Գերմանիայի կառավարությունը 2016-ից ի վեր կոշտ քաղաքականություն է վարում Թուրքիա սպառազինություն մատակարարելու հարցում, հատկապես սիրիական Աֆրինում իրականացված թուրքական ռազմարշավից հետո: Այսպիսով, նա նշել է, որ Գերմանիան առաջին անգամ էմբարգո է սահմանում Թուրքիա նոր սպառազինման արտահանման համար:
Ավելի վաղ Մաասը քննադատել էր Թուրքիային Սիրիայում ռազմարշավ սկսելու համար:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 9-ին հայտարարել է «Խաղաղության աղբյուր» ռազմարշավի մեկնարկի մասին, որն ուղղված է Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց