Ռուսաստանը կմշակի հարվածային համալիրներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ․ Պուտին
Ռուսաստանը կմշակի հարվածային համալիրներ, որոնք կարող են հաղթահարել ցանկացած ՀՀՊ համակարգ, RT Arabic, Sky News եւ Al Arabiya հեռուստաալիքներին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք դա կանենք, այժմ դա արդեն ակնհայտ է, որովհետոեւ ՀՀՊ համակարգերը աշխատում են բալիստիկ հետագծով թռչող բալիստիկ հրթիռների դեմ, իսկ մենք, բացի այն, որ դրանք բազմիցս կատարելագործել ենք, նաեւ ստեղծել ենք այլ զենք, որը աշխարհում դեռեւս ոչ ոք չունի»,- ասել է նա։
Նախագահը նաեւ պատասխանել է այն հարցին, թե զգում է արդյոք Ռուսաստանը սպառնալիք իր սահմանների կողմը ՆԱՏՕ-ի տեղաշարժից։
«Մենք միշտ ենք դա զգացել, միշտ ենք այդ մասին խոսել։ Իսկ մեզ անընդհատ պատասխանել են․ «Դուք մի վախեցեք, դա ձեր դեմ չէ» եւ ոչ մի սարսափելի բան չկա, քանի որ ՆԱՏՕ-ն տրանսֆորմացվում է, դա արդեն բոլորովին էլ ռազմալան կազմակերպություն չէ, այն ոչ ագրեսիվ բնույթ ունի եւ այլն»,- ասել է նա։
Սակայն, Պուտինը հիշեցրել է՝ ՆԱՏՕ-ի կանոնակարգը, որ նախատեսում է դաշինքի անդամների ռազմական աջակցություն, ոչ ոք չի փոխել։
«Դա զինվորական միավորում է։ Եւ, իհարկե, զինվորական միավորման ենթակառուցվածքը մոտենում է մեր սահմաններին, ոչ մի ուրախություն դա մեզ մոտ չի առաջացմում»,- ամփոփել է երկրի ղեկավարը։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի