Նշվել են 2020 թվականին ամենահանրահայտ տուրիստական ուղղությունները
Airbnb կայքը կազմել է առաջիկա 2020 թվականին ամենահանրահայտ տուրիստական ուղղությունների ցուցակը: Առաջնորդը ԱՄՆ-ն է: Վարկանիշը կազմվել է աշխարհի բոլոր անկյուններում հյուրանոցների եւ հարկաբաժինների ամրագրման վիճակագրական տվյալների հիման վրա, հայտնում է MIGnews-ը:
Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ Վիսքոնսին նահանգում Միլուոքի քաղաքը: Երկրորդ տեղում է իսպանական Բիլբաոն, իսկ երրորդ՝ թայվանական Բուրիրամը:
Կարեւոր չափանիշ է եղել այս կամ այն քաղաքի «էկոլոգիան»: Մարդկանց գրավում են նաեւ զանգվածային միջոցառումները, ինչպես, օրինակ, Կանավերալ հրվանդանը, որտեղ մեկնարկում է NASA-ի Մարս-2020 հետազոտական ծրագիրը:
Airbnb-ի վարկածով՝ ամենահանրահայտ տուրիստական ուղղությունների թոփ 20 են մտել նաեւ Սանբերին (Վիկտորիա նահանգ, Ավստրալիա), Ռումինիան, Սիանը, Չինաստանը, Յուջինը (Օրեգոն նահանգ, ԱՄՆ), Լյուքսեմբուրգը, Գվադալահարան (Մեքսիկա), Վանուատուն, Կալին (Կոլումբիա), Կանավերալ հրվանդանը (Ֆլորիդա նահանգ, ԱՄՆ), Աբերդինը (Շոտլանդիա), Քորթնին, Կանադա Քորթնին (Կանադա), Ունատուբան (Բրազիլիա), Լե Կոնտամին-Մոնժուան (Ֆրանսիա), Տոկիոն (Ճապոնիա), Քերալան (Հնդկաստան), Մալինդին (Քենիա), Մաաստրիխտը (Նիդեռլանդներ):


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց