ԱՄՆ Կոնգրեսականները խոստացել են կրկնապատկել Արցախի ականազերծման համար ԱՄՆ-ի ֆինանսավորումն ապահովելու ջանքերը
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի և հայկական հարցերով հանձնախմբի անդամներ Ջեքի Սփիրը և Ջուդի Չուն այցելել են HALO Trust հիմնադրամ, որպեսզի դիտարկեն Արցախի սահմաններում մարդասիրական ականազերծման ծրագրի ֆինանսավորումը, որը հնարավոր է դարձել ԱՄՆ-ի շարունակական օգնության շնորհիվ, հաղորդում է Azbarez-ը՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին հղումով:
«Լեռնային Ղարաբաղում HALO-ի ականազերծման ծրագիրը շատ համայնքների համար կենսական նշանակություն ունի: Ականազերծումը դրական հետևանքներ է ունեցել տարածաշրջանի բնակչության ավելի քան 80 տոկոսի համար»,- HALO-ին ասել է Ջուդի Չուն և հավելել, որ շարունակելու է HALO-ի ծրագրի շարունակությանն ուղղված աշխատանքները:
Կոնգրեսական Սփիրը, իր հերթին, հայտնել է. «Այսօր իմ ամենամեծ եզրակացություններից մեկն այն էր, որ USAID-ի մեր ֆինանսավորումը բավարար չէ այդ նախագիծն ավարտելու համար: Ուստի մենք կկրկնապատկենք մեր ջանքերը, և վաղը, երբ մենք հանդիպենք Հայաստանում ԱՄՆ դեսպանի հետ, մենք կհայտնենք, որ ծրագրի իրականացման համար ավելի շատ գումար է անհրաժեշտ»:
Ջեքի Սփիրը և Ջուդը Ստեփանակերտ կատարած առաջին այցի շրջանակում մասնակցել են Արցախի կառավարության ներկայացուցիչների հետ: Արցախում նրանց են միացել Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան շրջանի վարչության անդամ Րաֆֆի Սարգսյանը և Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի կառավարության հետ կապերի տնօրեն Թերեզա Երիմյանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց