Եվրոպացի պաշտոնյան Ադրբեջանի «սեւ ցուցակի» մասին
Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ խորին հարգանքից եւ բարյացակամությունից բացի մենք մշտապես մեզ հետ հայրենիք ենք տարել հայկական կոնյակ եւ հանրահայտ ադրբեջանական «սեւ ցուցակը»: Այդ մասին հոկտեմբերի 11-ին Ստեփանակերտում կայացած Արցախի ընկերներ ֆորումի ժամանակ հայտարարել է Բրյուսելում Ֆրանկոֆոնիայի խորհրդարանի նախագահ Ժյուլի Դե Կխոտը:
Նա նշել է, որ իրեն անգամ հաջողել է քննարկել այդ տխրահռչակ «սեւ ցուցակների» հարցը Ադրբեջանի դեսպաններից մեկի հետ Կանադայից իր գործընկերոջ ներկայությամբ: «Մենք ունեցել ենք բավականին հետաքրքիր հանդիպում, քանի որ ես նրան ասել եմ, որ շատ զարմանալի է, երբ մարդուն հերիք չէ ներառում են այդ սեւ ցուցակում, դեռ ավելին, այդ մասին ծանուցում են ուղարկում նրան հենց «սեւ ցուցակում» առկայության տեսքով»,-շարունակել է կատակել Դե Կխոտը:
Ընդ որում՝ նա նկատել է, որ դեսպանը սիրալիր կերպով առաջարկել է նրանց ծագած «խնդիրը» լուծելու ուղին՝ ներողություն խնդրել, սակայն ոչ թե սովորական ներողություն, այլ գրավոր տեսքով, եւ այդժամ, այսպես ասած, «ամեն ինչ կհայտնվի իր տեղում»: «Եւ քանի որ մենք խոսում ենք ընկերության մասին, ես եւ իմ պատվիրակության անդամները հայտնել են նրան, որ ընկերությունը մեզ համար նշանակում է միմյանց աչքերի մեջ նայելու հնարավորություն, ոչ թե ձեզ նման անդեմ մարդու ներկայություն: Այդ իսկ պատճառով պարզ է, որ մեզ համար անընդունելի էր ներողություն խնդրել նրանցից որևէ բանի համար»,-ընդգծել է Ժյուլի Դե Կխոտը:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան