Տուսկի պատասխանը` Էրդողանին. «Երբեք չենք ընդունի, որ փախստականներին որպես զենք օգտագործեն»
Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Twitter-ի իր պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ:
Տուսկը, անդրադառնալով նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հնչեցրած սպառնալիքներինին, հայտնել է. «Երբեք չենք ընդունի, որ ապաստանյալներին (խմբ.`Թուրքիայում սիրիացի փախստականներ) զենքի վերածեն և մեզ շանտաժ անելու համար օգտագործեն: Էրդողանի երեկվա հայտարությունը անտեղի էր»:
Էրդողանը ԵՄ երկրների կողմից կատարված համատեղ հայտարարությանը ի պատասխան ասել էր, որ «կբացեն դարպասները» և Թուրքիայում ապաստանած 3.6 մլն սիրիացի փախստականներին կուղարկեն Եվրոպա:
«Թուրքիան պետք է հասկանա, որ մեր հիմնական մտահոգությունն այն է, որ սա կարող է հանգեցնել մեկ այլ մարդկային ողբերգության»,-նշված է գրառման մեջ:
Հիշեցնենք, որ Եվրամիության 28 երկրները համատեղ հայտարարությամբ Թուրքիայից պահանջել էին դադարեցնել Սիրիայի հյուսիս-արևելքում սկսած ռազմագործողությունը և ընդգծել, որ Սիրիայի հարցը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի