Պուտինն առաջարկել է ֆինանսական շուկա ստեղծել ԱՊՀ-ում
Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել ֆինանսական շուկա, որը կնպաստի Համագործակցության երկրների ընդհանուր մրցունակության բարձրացմանը, հաղորդում է ՌԲԿ-ը:
«Պետք է զարգացնել համագործակցությունն արժութային ոլորտում, համաձայնեցնել արժութային քաղաքականությունը: Իսկ եթե երբեւէ դա իրագործենք, ապա կարելի է խոսել նաեւ ընդհանուր ֆինանսական շուկա ձեւավորելու մասին», ասել է Ռուսաստանի նախագահը՝ համոզմունք հայտնելով, որ դա կնպաստի համընդհանուր մրցունակությանը:
Պուտինը նաեւ կարեւորել է ազգային արժույթներում հաշվարկների անցումը՝ որպես հիմնախնդիր հիշեցնելով առեւտրային պատերազմներն ու տարատեսակ սահմանափակումները: «Եւ, իհարկել, մենք պետք է երաշխավորենք ինքներս մեզ արժութային ռիսկերից»,-նշել է երկրի ղեկավարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց