Վրաստանի Գորի քաղաքի բնակիչներն ակցիա են իրականացրել՝ Ստալինի հուշարձանը կրկին տեղադրելու պահանջով
Վրաստանի Գորի քաղաքի մոտ 50 բնակիչ ակցիա են իրականացրել քաղաքապետարանի շենքի առջև՝ պահանջելով վերադարձնել «ժողովուրդների առաջնորդ» Ստալինի հուշարձանը, որը, ի դեպ, ծնունդով Գորիից է եղել, հաղորդում է ТАСС-ը:
«Սա նախազգուշացնող ակցիա է: Մենք կանգ չենք առնի, ամեն օր դուրս կգանք փողոց»,- բղավել են ցուցարարները հավաքի ընթացքում:
Ակցիայի մասնակիցների ձեռքին եղել են կարմիր դրոշներ և Ստալինի դիմանկարները: Նրանք հույս են հայտնել, որ իշխանությունները կվերականգնեն «պատմական արդարությունը», իսկ եթե դա տեղի չունենա, նրանք կսկսեն ստորագրություններ հավաքել: Ակցիայի կազմակերպիչները Վրաստանի կոմունիստական կուսակցությունն ու «Բարեկամություն և արդարություն» հասարակական շարժումն էին:
Ստալինի հուշարձանը Գորիի կենտրոնում տեղադրվել է 1952 թ.: Այն հեռացրել են 2010-ին: ԽՍՀՄ առաջնորդի բրոնզե քանդակը պահվում է Գորիի սահմաններից դուրս գտնվող պահեստներից մեկում: Միաժամանակ, Իոսիֆ Վիսարիոնովիչի փոքր հուշարձանը դեռ կանգնած է Գորիի ծայրամասում գտնվող Ստալինի տուն-թանգարանի մոտ:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի