Թուրքիայի դեմ պատժամիջոցների նախագիծ Կոնգրեսում
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետականները Սենատի իրենց գործընկերներից հետո օրինագիծ են պատրաստում Թուրքիայի դեմ պատժամիջոցների մասին՝ կապված Սիրիայի հյուսիս-արեւելքում նրա ռազմական գործողության հետ, ինչպես նաեւ Անկարայի համագործակցության պատճառով «ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է»: Այս մասին նշված է կոնգրեսական Լիզ Չեյնիի (հանրապետական կոնգրեսական Վայոմինգ նահանգից) կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը եւ նրա ռեժիմը պետք ծանր հետեւանքների բախվեն Սիրիայի հյուսիսում մեր քուրդ դաշնակիցների վրա դաժան հարձակում գործելու պատճառով: Այս պատժամիջոցները ոչ միայն պատասխան են արյունահեղ հարձակումներին: Կոնգրեսին երկար ժամանակ մտահոգում է թուրքական ռեժիմի համագործակցությունը ԱՄՆ հակառակորդների հետ, ինչպիսին Ռուսաստանն է: թե Թուրքիան ցանկանում է, որ իրեն վերաբերվեն ինչպես դաշնակցի, պետք է իրեն պահի համապատասխան ձեւով»,- ասել է Չեյնին:
Հաղորդագրության մեջ նշված է, որ նախաձեռնությանն արդեն աջակցել են 25-ից ավելի հանրապետական կոնգրեսականներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց