Տղամարդը հարևանուհու դիակը 6 տարի թաքցրել է իր բնակարանի պատի մեջ
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի բնակիչը դատապարտվել է 11 տարվա ազատազրկման՝ իր հարևանուհուն սպանելու և դիակը 6 տարի իր բնակարանի պատի մեջ թաքցնելու համար, գրում է nbcnews.com-ը:
Ռեյվեն Քեմփբելը համարվում էր անհայտ կորած 2009 թվականի հունիսից: 2015 թվականի հուլիսին նրա ընտանիքն անանուն զանգ է ստացել, և նրանց ասել են, որ հնարավոր է՝ կնոջ դիակը թաքցված լինի այն շենքի բնակարաններից մեկի պատի մեջ, որտեղ նա ապրել է:
Հարազատները դիմել են ոստիկանություն, որն էլ շների օգնությամբ կարողացել է գտնել դիակը: Պարզվել է, որ բնակիչները տարիներով բողոքել են տհաճ հոտից:
Սպանության համար մեղավոր է ճանաչվել 47-ամյա Ռենդոլֆ Գարբատը, որը կնոջ նախկին հարևանն է: Մեղադրող կողմը նշել է, որ սպանությունը կատարվել է մուրճով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց