Ուզբեկը փորձել է սպանել մի կնոջ՝ նրան կախարդ համարելով
Հյուսիսային Դակոտայի բնակիչն իրեն մեղավոր է ճանաչել մի կնոջ սպանելու փորձի մեջ, քանի որ համարել է, թե «նա կախարդ» է, հայտնում է Fox News-ը։
Ակմալ Ռաշիդովիչ Ազիզովը 2018թ․ սեպտեմբերին հետապնդել է Հյուսիսային Դակոտայի համալսարանի ուսանողուհուն՝ նրա վրա հարձակվելու եւ սպանելու ակնհայտ մտադրությամբ։ Հրապարակված զեկույցների համաձայն, նա իշխանություններին խոստովանել է, որ մի քանի շաբաթ հետեւել է կնոջը այն բանից հետո, երբ համոզվել է, որ նա չար է։
Ազիզովը քննիչներին ասել է, թե «պարտավոր էր սպանել նրան»։ Նա համացանցում հազվագյուտ արծաթե դանակ է գնել, քանի որ մտածել է, թե արծաթը նրան սպանելու միակ միջոցն է, եւ հետեւել է կնոջը մինչեւ նրա բնակարան։ Ազիզովի խոսքերով, ինքը «կորցրել է ինքնատիրապետումը» եւ կնոջ վրա այն ժամանակ չի հարձակվել, սակայն հետո վերադարձել եւ արել է դա։ Զոհին հաջողվել է փախչել։
Ազիզովն իրեն մեղավոր է ճանաչել սպանության փորձի, եւ հետապնդման մեջ։ Նրա փաստաբանը պնդում է, որ նա շիզոֆրենիկ է եւ ԱՄՆ քաղաքացի չէ։ Նրան դատավճռից հետո կարող են արտաքսել Ուզբեկստան։ Անօրինական միգրանտները եւ փաստաթղթեր ունեցող միգրանտները հանցագործություն կատարելու դեպքում արտաքսվում են իրենց երկիր։ Նրան 20 տարվա ազատազրկում է սպառնում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց