ԱՄՆ-ն «կանաչ լույս» չի տվել Սիրիայում Թուրքիայի գործողության համար. Պոմպեո
ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել Սիրիայում գործողության համար, հակառակի մասին պնդումները ճշմարտացի չեն: Այս մասին PBS հեռուստաալիքի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
«Դա սուտ է: ԱՄՆ-ն Թուրքիային «կանաչ լույս» չի տվել,- շեշտել է Պոմպեոն: - Հիշեք մեր առաջադրանքը [Սիրիայում]: Մենք եկել ենք վայր, որտեղ մարդկանց սպանում էին, այրում, վանդակների մեջ պահում: Նախագահը սկսեց խալիֆաթի ջախջախման արշավանք, եւ դրան հասանք»: Խոսելով զորքերը դուրս բերելու մասին՝ պետքարտուղարը նշել է, որ այդ որոշումն ընդունվել է զինծառայողներին վտանգի չենթարկելու համար:
«Մենք կշարունակենք մեր քաղաքացիներին պաշտպանել ահաբեկչական սպառնալիքներից»,- շեշտել է նա: Միաժամանակ, Պոմպեոն չի կարծում, որ Թուրքիայի գործողության գոտուց զորքերի դուրսբերումը կհանգեցնի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության վերածնմանը:
«Ես չեմ հավատում, որ դա տեղի կունենա»,- ասել է Պոմպեոն՝ մեկնաբանելով ամերիկացի օրենսդիրների համապատասխան հայտարարությունները: - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հասկանում է սպառնալիքը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց