Պուտինն ու Բեռլուսկոնին հանդիպել են Սոչիում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին հանդիպել են հոկտեմբերի 8-ին Սոչիում: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Ավելի վաղ Պուտինի հետ հանդիպման մասին Բեռլուսկոնին գրել էր Facebook-ի իր էջում: Մինչ այս հանդիպումը նրանք հանդիպել էին նաև հուլիսի 4-ին Հռոմում՝ Պուտինի Իտալիա կատարած պաշտոնական այցի ժամանակ: Հագեցած օրվանից, Հռոմի պապ Ֆրանցիսկոսի և Իտալիայի բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումներից հետո Պուտինը հանդիպել էր Բեռլուսկոնիին օդանավակայանում: Այն ժամանակ իրենց ջերմ ողջույնի նկարները Բեռլուսկոնին նույնպես տեղադրել էր սոցիալական ցանցերում:
Երկու քաղաքական գործիչներն էլ պարբերաբար շնորհավորական ուղերձներ են հղում միմյանց ծննդյան տարեդարձերի կապակցությամբ, հաճախ հանդիպում են: Պուտինը մեկ անգամ չէ, որ ընդունել է Բեռլուսկոնիին Ռուսաստանում, նաև այն ժամանակ, երբ վերջինս ոչ մի քաղաքական պաշտոն չէր զբաղեցնում: Այդ հանդիպումներից մեկը տեղի է ունեցել Ղրիմում, որից հետո Բեռլուսկոնին հայտնվել է ուկրաինական իշխանությունների «անցանկալի անձանց» ցուցակում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց