Գերմանիան նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կրկին կարող է բախվել միգրանտների անկանոն հոսքի հետ
Գերմանիան նախազգուշացրել է, որ ԵՄ-ն կարող է կրկին բախվել միգրանտների անկանոն հոսքի, որին Եվրոպական միությունը 2015թ․ պատրաստ չէր, հայտնում է Reuters-ը։
ԵՄ նախարարները հանդիպել են, որպեսզի քննարկեն միգրացիան, քանի որ Հունաստանը կրկին դարձել է Եվրոպայի գլխավոր դարպաս այն մարդկանց համար, ովքեր փախչում են Մերձավոր Արեւելքում, Ասիայում եւ Աֆրիկայում պատերազմներից եւ աղքատությունից։
Եմ-ն մտավախություն ունի, որ կկրկնվի 2015թ․ ճգնաժամը, որը տարաձայնությունների պատճառ էր դարձել ԵՄ պետությունների միջեւ, լարվածություն առաջացրել սոցիալական պաշտպանության ծառայություններում։
Ֆինլանդիայում պատրաստված փաստաթղթի համաձայն, օգոստոսին Հունաստանը հասել է ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ 2016թ․ համաձայնագրից հետո ամենամսյա ժամանումների ամենաբարձր ցուցանիշին։
Թուրքիան վաղուց էր բողոքում, որ ԵՄ-ի խոստացած աջակցությունը Եվրոպա միգրանտների հոսքը զսպելու դիմաց համաչափ չէ՝ հաշվի առնելով, որ այժմ նա ընդունում է մոտ 3,5 մլն սիրիացի փախստականների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց