Բրիտանական տնտեսությունը կորցրել է ավելի քան 70 մլրդ դոլար Brexit-ի պատճառով
Մեծ Բրիտանիայի տնտեսությունը կրճատվել է 2,5-3 տոկոսով եւ կորցրել 60 մլրդ եվրո (73,8 մլրդ դոլար) Եվրամիությունից դուրս գալու իշխանությունների ձգտման պատճառով։ Այս մասին ասվում է երեքշաբթի Ֆիսկալ հետազոտությունների ինստիտուտի (IFS) հրապարակված զեկույցում, տեղեկացրել է Շոտլանդական ազգային կուսակցության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Համաձայն հետազոտության կանխատեսումների՝ բրիտանական կառավարության պլանները՝ իրականացնել Brexit-ը առանց Բրյուսելի հետ համագործակցության համաձայնագրի՝ կարող են հանգեցնել այն բանին, որպեսզի ազգային պարտքն ավելանա մինչեւ 50 տարվա առավելագույնը, ինչի արդյունքում, հավանաբար, այն կկրկնապատկվի ու կհասնի 100 մլրդ եվրոյի (123 մլրդ դոլարի)։
Զեկույցի հեղինակներից մեկը՝ Citi-ի գլխավոր տնտեսագետ Քրիստիան Շուլցը, նշել է, որ Brexit-ի հետ կապված՝ ներդրումները բրիտանական բիզնեսում նվազել են 20 տոկոսով։ Նա նաեւ նշել է, որ (Մեծ Բրիտանիայի) գտնվելը ԵՄ-ում կլիներ լավագույն սցենարը տնտեսական աճի համար»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց