Եվրամիության առաջնահերթ խնդիրներն են Բալկանները և Կոսովոն
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարի թեկնածու Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ 28 երկրներից կազմված կառույցի համար արտաքին ասպարեզում առաջնահերթ են Բալկանների և Ուկրաինայի խնդիրները:
Բորելը, ով ներկայումս Իսպանիայի արտգործնախարարն է և հաստատվելու դեպքում կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, երեկ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում պատասխանել է օրենսդիրների հարցերին:
Նա ասել , որ միջազգային ասպարեզում Եվրոպական միությունը բախվում է Չինաստանի հետզհետե հզորացող ազդեցությանը, Կրեմլի ագրեսիվ ճնշումներին և, բացի այդ, Միացյալ Նահանգների հետ պարբերաբար ծագող վեճերին:
«Բալկանները և Եվրոպայի արևելյան ճակատը կլինեն մեր արտաքին քաղաքականության առաջնահերթությունները»,- ասել է Ժոզեպ Բորելը և ավելացրել.- «Եվրամիությունը չի կարող գլոբալ հավակնություններ ունենալ, եթե ունակ չէ լուծել իր անմիջական սահմաններին առկա հարցերը»:
Բորելը հայտնել է, որ Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատուի պաշտոնը ստանձնելու դեպքում առաջին այցը կկատարի Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինա:
Կոսովոն 2008 թվականին է անկախություն հռչակել Սերբիայից: Եվրամիության 4 երկրներ, այդ թվում Իսպանիան, տակավին չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց