Պատժամիջոցներ ույղուրներին հալածելու համար
Միացյալ Նահանգները «սև ցուցակում» է ներառել չինական 28 կազմակերպությունների, որոնք առևտրի նախարարության փոխանցմամբ, Չինաստանի Սինծյանի նահանգում ներգրավված են ույղուրների իրավունքների ոտնահարմանն ուղղված գործողությունների մեջ: Ույղուրները Սինծյանի նահանգում բնակվող մահմեդականներ են:
ԱՄՆ առևտրի նախարարության կարգադրությամբ, ընկերություններին արգելվում է ապրանքներ գնել այդ ընկերություններից՝ առանց ԱՄՆ կառավարության թույլտվության:
ԱՄՆ առևտրի նախարարության փոխանցմամբ, այդ ընկերությունները նպաստում են Չինաստանում պետական մակարդակով իրականացվող արշավին, որի ընթացքում ույղուրների, ինչպես նաև տեղացի ղազախների և ազգային այլ փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հսկողություն է սահմանվում արդիական տեխնոլոգիաների միջոցով և կիրառվում են ապօրինի ձերբակալություններ:
28 ընկերությունների ցանկում են հանրային անվտանգության 20 գործակալություններ, տեսադիտարկումներ իրականացնող Hikvision ընկերությունը, մարդու դեմքի վերլուծության եղանակով նրա ինքնությունը պարզող մեթոդը կիրառող Sense Time ընկերությունը և տեխնոլոգիական այլ կազմակերպություններ:
Ենթադրվում է, որ Չինաստանը խիստ արձագանք կտա ԱՄՆ առևտրի կազմակերպության ընդունած որոշմանը:
ՄԱԿ-ի տվյալներով, Սինծյանի նահանգում առնվազն մեկ միլիոն ույղուրներ և ազգային այլ խմբերի ներկայացուցիչներ պահվում են ճամբարներում:
Պաշտոնական Պեկինը պնդում է, որ դրանք ոչ թե մարդկանց բռնի ուժով պահելու ճամբարներ են, այլ դաստիարակման և ուսուցման կենտրոններ:
«Սինյանում Չինաստանի վարած հալածանքների քաղաքականությունը ոչ թե ահաբեկչության դեմ պայքար է, այլ սեփական քաղաքացիների բնաջնջում»,- սեպտեմբերի 22-ին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց