Գերմանիան ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ. Զեեհոֆեր
«Բեռլինը ցանկանում է սերտացնել կապերը Թուրքիայի հետ, հատկապես ներգաղթին վերաբերող հարցերում», - գերմանական Welt am Sonntag պարբերականին տված հարցազրույցում նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Հորսթ Զեեհոֆերը:
«Մենք ի վիճակի չենք միայնակ լուծել փախստականների և անօրինական ներգաղթյալների խնդիրները: Դա է պատճառը, որ ես կցանկանայի, որպեսզի մենք սերտացնեինք կապերը Թուրքիայի հետ. իմ ջանքերը դրան են միտված լինելու է», - նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:
Զեեհոֆերը բարձր է գնահատել սիրիացի փախստականների կարիքները հոգալու հարցում Անկարայի գործադրած ջանքերը: Գերմանացի պաշտոնյան նաև չի բացառել, որ Թուրքիան կարող է ԵՄ պետություններից հավելյալ ֆինանսական աջակցություն ստանալ իր տարածքում ապաստանած սիրիացի փախստականների խնդիրները լուծելու նպատակով:
«Այդ հարցը քննարկվելու է ԵՄ անդամ պետությունների կողմից: Ես իմ հերթին կանեմ ամեն ինչ, որպեսզի Թուրքիայի քայլերը ըստ արժանվույն գնահատվեն», - նշել է Գերմանիայի ներքին գործերի նախարարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց