Իրանը ժամանակավորապես չեղարկել է վիզային համակարգն Իրաքի հետ
Բաղդադում Իրանի դեսպանությունը հայտնել է, որ ժամանակավորապես չեղարկում է վիզային համակարգն Իրաքի քաղաքացիների համար: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Իրաքի բոլոր քաղաքացիները հոկտեմբերի 24-ից դեկտեմբերի 27-ը կարող են առանց վիզայի այցելել Իրան»,-ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
Նշվում է, որ այս քայլն արվում է Իրաքի հետ բարեկամական կապերն ամրապնդելու համար և ի պատասխան Իրաքի քայլի, որը չեղարկել էր վիզային ռեժիմն իրանցիների համար կարևոր՝ Մուհարրամ և Սաֆար ամիսներին, երբ իրանցի շիա մահմեդականներն ուխտագնացություն են կատարում Իրաքի սրբավայրեր:
Իրաքում հոկտեմբերի 1-ից հակակառավարական ցույցեր են սկսվել՝ գործազրկության և կոռուպցիայի դեմ պայքարելու պահանջով: Այս դժգոհություններն առաջինն են մեկ տարի առաջ Ադիլ Աբդուլ Մահդիի կառավարության նշանակումից ի վեր: Ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվում ուժայինների հետ, իսկ վերջիններս ուժ են կիրառում:
Ներկայիս դրությամբ, Իրաքի ՆԳՆ տվյալներով, կա 104 զոհ և 6000 տուժած, նրանց թվում՝ ցուցարարներ և ոստիկաններ: Ոչ մի կուսակցություն կամ քաղաքական առաջնորդ չի հայտարարել, որ ինքն է կանգնած այս բողոքի ակցիաների ետևում: ՄԱԿ-ը պահանջել է Իրաքից դադարեցնել բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ և բաց քննություն սկսել քաղաքացիների մահվան գործերով:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի