Խամենեին հայտարարել է, որ «թշնամիները» չեն կարող տարաձայնություններ սերմանել Իրանի և Իրաքի միջև
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել է, որ թշնամիները չեն կարողանոա տարաձայնություններ սերմանել Իրանի և Իրաքի միջև: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
«Իրաքն ու Իրանը երկու ժողովուրդներ են, որոնց սիրտն ու հոգին կապված են Աստծո հանդեպ հավատով, Իմամ Հուսեյնիի նկատմամբ սիրով և մարգարեի սերունդներով: Այդ դաշինքն օրեցօր ավելի կամրանա: Թշնամիները փորձում են տարաձայնություններ սերմանել մեր երկրների միջև, բայց դա նրանց չի հաջողվի»,- ասված է Խամենեիի թվիթերյան գրառման մեջ:
Իրաքում հոկտեմբերի 1-ից հակակառավարական ցույցեր են սկսվել՝ գործազրկության և կոռուպցիայի դեմ պայքարելու պահանջով: Այս դժգոհություններն առաջինն են մեկ տարի առաջ Ադիլ Աբդուլ Մահդիի կառավարության նշանակումից ի վեր: Ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվում ուժայինների հետ, իսկ վերջիններս ուժ են կիրառում:
Ներկայիս դրությամբ, Իրաքի ՆԳՆ տվյալներով, կա 104 զոհ և 6000 տուժած, նրանց թվում՝ ցուցարարներ և ոստիկաններ: Ոչ մի կուսակցություն կամ քաղաքական առաջնորդ չի հայտարարել, որ ինքն է կանգնած այս բողոքի ակցիաների ետևում: ՄԱԿ-ը պահանջել է Իրաքից դադարեցնել բռնությունները խաղաղ ցուցարարների նկատմամբ և բաց քննություն սկսել քաղաքացիների մահվան գործերով:
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Թեհրանն ակնկալում է Իրաքի իշխանությունների կողմից բողոքի ցույցերի հանդարտեցմանն ուղղված քայլեր: Հայտարարության մեջ ասվում էր նաև, որ Իրանն ակնկալում է Իրաքի իշխանությունների համագործակցությունը քաղաքական ուժերի և հոգևորականության հետ՝ երկրում հանդարտություն հաստատելու համար՝ զգուշացնելով, որ իրավիճակից կարող են օգտվել արտասահմանյան ուժերը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի