Լուկաշենկոն խոստովանել է, որ որդուն նաև «հայրական գոտի»-ով է դաստիարակել
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ երեխաներին դաստիարակելու հարցում երբեմն նաև ուժային մեթոդների է դիմել և նույնիսկ «հայրական գոտի»-ով դաս տվել որդուն:
«Լավ գոտին երբեմն նաև օգտակար է երեխայի համար, իհարկե՝ ոչ բոլորի: Վիկտորը մեծն է, նրան հաճախ էր գոտին բաժին հասնում: Դիման միջնեկն է, նա դա տեսնում էր և արդեն նույնի կարիքը չէր զգում»,- Լուկաշենկոյի խոսքերն է մեջբերել Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Լուկաշենկոն պարզաբանել է, որ ծեծի միջոցով դաստիարակելու կողմնակից չէ, բայց ասել է, որ երբեմն առանց այդ մեթոդի անհնարին է: Ի դեպ, Բելառուսում ներկայումս ընտանեկան բռնության վերաբերյալ օրինագիծ է քննարկվում, և Լուկաշենկոն ասել է, որ օրենքում հաշվի կառնվեն սլավոնական ավանդույթները, այլ ոչ Արևմուտքի գաղափարները:
«Հիմա Արևմուտքում մոդայիկ է դարձել ընտանեկան բռնության դեմ պայքարելու թեման: Նրանց մոտ շուտով ընտանիք չի լինի, տղամարդը տղամարդու հետ է ամուսնանում: Երեխա ծննդաբերող էլ չի լինի: Իսկ մենք նրանցից ընտանիքում վարքի հետ կապված ինչ-որ բանե՞ր պետք է ընդօրինակենք»,- ասել է Լուկաշենկոն:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց