Պորտուգալիայում խորհրդարանական ընտրություններ են ընթանում
Պորտուգալիայում հոկտեմբերի 6-ին խորհրդարանական ընտրություններ են անցկացվում: Ինչպես հայտնում է Reuters գործակալությունը, ակնկալվում է, որ գործող վարչապետ Անտոնիո Կոստան կմնա իշխանության գլխին:
Եթե հարցումների արդյունքները ճիշտ լինեն, սոցիալիստների առաջնորդ վարչապետ Կոստան ընտրություններում կհաղթի 36.5-38.8 տոկոս ձայներով, սակայն ստիպված կլինի պայմանավորվել այլ կուսակցությունների հետ մեծամասնություն ձևավորելու համար:
Երբ սոցիալիստներն իշխանության էին եկել 2015-ին, Կոստան ստացել էր երկու ձախական, «եվրոսկեպտիկ» կուսակցությունների, Ձախ դաշինքի և կոմունիստների խորհրդարանական աջակցությունը:
Ակնկալվում է, որ ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատները, որոնք հարցումների արդյունքում ստացել են 30 տոկոսից ավելի քիչ ձայն, կկորցնեն իրենց տեղերը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց