Ջորջ Վաշինգտոնը ստել չգիտեր, Թրամփը` ճիշտ խոսել. Բայդեն
ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը Միացյալ Նահանգների առաջնորդ Դոլանդ Թրամփին մեղադրել է սեփական շահերի համար նախագահի լիազորությունները չարաշահելու մեջ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
«Ամեն ինչ չափ ու սահման ունի: Ամեն օր, յուրաքանչյուր ժամ ավելի շատ ապացույցներ են ի հայտ գալիս, որ Թրամփը չարաշահում է իշխանությունը և բացարձակ անկարող է լինել նախագահ: Նա օգտագործում է իր բարձր դիրքը`ազգային շահերի փոխարեն իր անձնական քաղաքական շահերը խթանելու համար»,- ասել է Բայդենը:
Նա հավելել է, որ Թրամփը «չի հասկանում, թե ինչպիսի պատասխանատվություն է պահանջվում բոլոր այն մարդկանցից, ովքեր զբաղեցնում են ԱՄՆ նախագահի պաշտոնը»:
«Նա տեսնում է միայն փառք և թե ինչպես դա կարող է օգուտ բերել միայն մեկ մարդու` Դոնալդ Թրամփին: ԱՄՆ առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնը, ինչպես հայտնի է, ստել չգիտեր: Թրամփը, ամենայն հավանականության, չի կարողանում ճիշտ խոսել: Նա չարախոսում է բոլոր այն մարդկանց, ում կողմից սպառնալիք է զգում: Ահա թե ինչու է նա չարախոսում ինձ ու իմ ընտանիքին»,- ասել է Բայդենը:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի