Իրաքում 5-օրյա հակակառավարական ցույցերի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 100-ի
Իրաքում շարունակվող հակակառավարական ցույցերի ժամանակ զոհվածների թիվը հասել է մոտ 100-ի: BBC News-ի փոխանցմամբ՝ այս տվյալները հաղորդել է երկրի խորհրդարանի մարդու իրավունքների հարցով հանձնաժողովը:
Շաբաթ արդեն հինգերորդ օրն է, ինչ չեն դադարում բողոքի ցույցերն ու բախումները Բաղդադում: Հաղորդվում է, որ անվտանգության ուժերը կրկին մարտական փամփուշտներ են կիրառել:
Ցուցարարները նշում են, որ իրենք պայքարում են գործազրկության, անբարեխիղճ հանրային ծառայությունների և կոռուպցիայի դեմ:
Բողոքի ցույցերն ընկալվում են որպես առաջին մարտահրավեր, որին բախվել է վարչապետ Ադել Աբդել Մահդիի թույլ կառավարությունն իշխանության գալուց մեկ տարի անց:
Իշխանությունները փորձում էին ցույցերը վերահսկել պարետային ժամ սահմանելով կամ համացանցի ամբողջական արգելափակմամբ: Այսօր առավոտյան նախատեսված խորհրդարանական արտահերթ նիստը չկայացավ: Ցերեկային պարետային ժամը Բաղդադում չեղարկվել է, որից հետո ցուցարարների փոքր խմբեր են հայտնվել փողոցներում՝ վերսկսելով բողոքի ակցիաները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց