Ֆիլիպիններում առեւանգել են բրիտանացի հայտնի բիզնեսմենին ու նրա կնոջը
Ֆիլիպինների հարավային ամառանոցներից մեկից առեւանգել են բրիտանացի բիզնեսմեն Ալան Արթուր Հայրոնսին եւ նրա ֆիլիպինուհի կնոջը՝ Վիլմա Պագլինավան Հայրոնսին, տեղեկացնում է The Guardian-ը։
Նշվում է, որ 70-ամյա Հայրոնսին ու նրա կնոջը առեւանգել է զինված մարդկանց մի խումբ տեղի ժամանակով ժամը 18.50-ին։ Միջադեպը տեղի է ունեցել ամուսնական զույգին պատկանող ամառանոցում՝ Հայրոնս Բիչում, որը գտնվում է Տուկուրան քաղաքում։
Ոստիկանությունում պարբերականին ասել են, որ առեւանգիչները սպասել են, որ զույգը գա ամառանոց։
Առեւանգումից հետո Հայրոնսներին տարել են երկու մոտորանավակով, երկու տարբեր ուղղություններով։
Ներկայում տեղի զինվորական ուժերը ոստիկանության հետ միասին որոնում են նրանց եւ առեւանգիչներին։
Առայժմ անհայտ է, թե զինված որ խմբավորումն է կատարել աղմկալի առեւանգումը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց