Գերմանիայում երկու մարդ է մահացել վարակված երշիկի օգտագործման պատճառով
Գերմանիայի Հեսսեն երկրամասում 2 տարեց մարդ է մահացել տեղական ընկերություններից մեկի երշիկն ուտելուց հետո, գրում է Spiegel-ը:
Նշվում է, որ մսային արտադրանքը վարակված է եղել լիստերիա բակտերիաներով: Թերթի տվյալների համաձայն՝ այդ ընկերության արտադրանքից երկու մահերի և ևս 37 վարակման դեպքերի միջև կապն ապացուցել են Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտում:
Հինգշաբթի տվյալ ընկերությունը հայց է ներկայացրել սնանկության գործընթացի մեկնարկի վերաբերյալ, հայտնում է թերթը: Ընկերությունը Գերմանիայում գործել է ավելի քան 80 տարի:
Լիստերիոզն ինֆեկցիոն հիվանդություն է: Մարդը վարակվում է տնային կենդանիներից կամ լիստերիաներով վարակված սննդամթերք օգտագործելուց։ Հարուցիչը կարող է ներթափանցել օրգանիզմ նաև մաշկով և շնչական ուղիներով։ Մարդկանց միմյանց վարակելու հարցը դեռևս ամբողջովին պարզաբանված չէ, սակայն այդ հնարավորությունը չի բացառվում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց