«Ռոհանին ցանկանում էր հանդիպում Նյու Յորքում, բայց նրա՝ պատժամիջոցները չեղարկելու պահանջն ամեն ինչ տապալեց». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ցանկանում էր բանակցություններ կազմակերպել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ժամանակ, բայց միևնույն ժամանակ պահանջում էր ամերիկյան պատժամիջոցների չեղարկում, որի պատճառով ինքը հրաժարվել է բանակցություններից: Այս մասին տեղեկացնում է swissinfo.ch-ն:
«Ռոհանին ՄԱԿ-ում հանդիպում էր ցանկանում: Մենք խոսել ենք, ճիշտ է՝ ոչ անձամբ միմյանց հետ: Նա ցանկանում էր պատժամիջոցների ամբողջական կամ մասնակի վերացում, իսկ ես մերժեցի»,- ասել է Թրամփը ուրբաթ Սպիտակ տան մոտ հավաքված լրագրողներին:
«Նրանք (Իրանը) փորձում էին հանդիպում կազմակերպել, բայց նա (Ռոհանին) ցանկանում էր պատժամիջոցների չեղարկում, իսկ ես ասացի՝ «Դուք երևի կատակում եք»»,-նշել է Թրամփը:
The New Yorker-ը տեղեկացրել էր, որ ՄԱԿ-ի գագաթնաժողովի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փորձել է հեռախոսազրույց կազմակերպել ԱՄՆ-ի և Իրանի նախագահների միջև:
Այսպիսով՝ սեպտեմբերի 24-ին Մակրոնը տեխնիկական մասնագետների հետ այցելել է Millenium Hilton հյուրանոց, որտեղ ՄԱԿ-ի գագաթնաժողովի օրերին օթևանել էր Ռոհանին: Մասնագետները հեռախոսային պաշտպանված գիծ էին տեղադրել այն հարկում, որտեղ ապրում էր Ռոհանին: Թրամփը սպասել է Ռոհանիին հեռախոսային գծի մյուս ծայրին, հեռախոսազանգին է միացել նաև Մակրոնը, սակայն Իրանի նախագահն այդպես էլ դուրս չի եկել իր սենյակից:
Արդյունքում Հասան Ռոհանին հայտարարել է, որ հենց Թրամփի գործողությունների արդյունքում Ֆրանսիայի նախագահի ջանքերը՝ Նյու Յորքում ուղիղ բանակցություններ կազմակերպելու ուղղությամբ, հավասարվեցին զրոյի: Նա իր խոսքերը բացատրել է այն հանգամանքով, որ 24 ժամվա ընթացքում դիվանագիտական տարվող աշխատանքների գագաթնակետին հասնելու պահին Թրամփը երկու անգամ հայտարարել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների խստացման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց