Պուտինին վիրավորած վրացի լրագրողին կանչել են հարցաքննության
Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննության է կանչել սկանդալային լրագրող Գեորգի Գաբունիային, ով հայտնի դարձավ ուղիղ եթերով Վլադիմիր Պուտինին վիրավորելուց հետո: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:
Վարչությունում նշել են, որ լրագրողին կանչել են «ներկայումս անցկացվող քննության շրջանակներում, որը վերաբերում է ծառայողական պարտականությունների չարաշահմանը՝ ի վնաս Ռուսթավի-2 հեռուստաընկերության, մասնավորապես, հեռուստաընկերության գումարների սեփականաշնորհում՝ օգտվելով ծառայողական կարգավիճակից»:
Հարցաքննությունը նշանակված է հոկտեմբերի 7-ին: Վաղը վրացական դատախազությունը ծրագրում է հարցաքննել նաև Ռուսթավի 2 հեռուստաընկերության տեղեկատվական բաժնի նախկին ղեկավար Նոդար Մելաձեին:
Հիշեցնենք, որ հուլիսի 2-ին Գաբունիան իր հեղինակային «P.S.» հաղորդումը սկսեց Ռուսաստանի նախագահի նկատմամբ հայհոյանքներով: Լրագրողի արարքը մեծ աղմուկ բարձրացրեց, Վրաստանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել էին հեռուստաընկերության շենքի մոտ և պահանջում էին հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիայի հրաժարականը:
Հեռուստաընկերությունը ստեղծված իրավիճակը անընդունելի էր համարել և երկու ամսով հեռացրել էր Գաբունիային՝ միաժամանակ հրաժարվելով ներողություն խնդրել տեղի ունեցածի համար: Օգոստոսին Ռուսթավի 2-ի նոր գլխավոր տնօրեն Պաատի Սալիյան հայտարարեց լրագրողի հեռացման մասին:
Դեպքից հետո Ռուսաստանի Պետդուման կառավարությանը առաջարկել էր քննարկել Վրաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցը, սակայն ՌԴ նախագահը կողմ չէր արտահայտվել այս առաջարկին՝ ելնելով «վրաց ժողովրդի նկատմամբ իր խոր հարգանքից»:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի