Ինչ է նվիրելու Պուտինին Մոլդովայի նախագահը ծննդյան օրվա կապակցությամբ
Մոլդովայի նախագահն ասել է, որ ՌԴ նախագահը շատ է հավանում մոլդովական գինին:
Դոդոնը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինին ծննդյան օրվա կապակցությամբ ցանկանում է մեկ տակառ սեփական արտադրության գինի նվիրել:
-Մենք հանդիպելու ենք ուրբաթ օրը Աշխաբադում: Գաղտնիքները միանգամից չբացեմ, բայց արդեն մի քանի բան եմ մտածել: Օրինակ գինի Սադովից, որը ես եմ պատրաստել՝ կարմիր եւ սպիտակ: Երբ նա Մոլդովայում էր, նա մի քանի անգամ ինձ ասաց, որ մեր գինին շատ համեղ է: Մենք կարող ենք դա կազմակերպել,- ասել է Դոդոնը մոլդովական N4 ալիքի եթերում:
Լրագրողը հարցրել է, իսկ կարո՞ղ է արդյոք ընդունել նման նվեր Պուտինը՝ հաշվի առնելով օրենքները: Հարցին Մոլդովայի նախագահը տվել է հումորային պատասխան:
-Ինչու ոչ, եթե տակառով գինին հյուրասիրելու համար լինի: Թանգարան հո չեն տանելու,-կատակել է նա:
Top-News.am


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի