Լեհաստանը 2022 թվականից կհրաժարվի ռուսական գազից
Լեհաստանի կառավարությունը վստահեցրել է, որ 2022 թվականից հետո իրենք կարող են ամբողջովին հրաժարվել ռուսական գազից: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը: Տեղեկությունը լեհական ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է Լեհաստանի կառավարության ստրատեգիական էներգետիկական ենթակառուցվածքների պատասխանատու Պյոտր Նաիմսկին:
«Մենք հիմա դեռևս մեր գազի առյուծի բաժինը ստանում ենք Ռուսաստանից: Դա երկարաժամկետ պայմանագիր է, որից մենք կարող ենք հրաժարվել 2022թվականի վերջին»-ասել է նա:
Նաիմսկին նաև նշել է, որ գազի ներկրման մի մասը Լեհաստանը ստանում է Սվինոույցե քաղաքի գազատարով:
«Դա բավականին մեծ չափ է, քանի որ այս գազատարով մենք ստանում ենք տարեկան շուրջ 3 միլլիոն կուբամետր գազ: Այս ուղիով գազ ստանում ենք ի շնորհիվ Քաթարի հետ կնքված երկարաժամկետ պայմանագրեր, բայց արդեն սկսվել են ներմուծումներ նաև ԱՄՆ-ից»-նշել է Նաիմսկին, հիշեցնելով նաև Baltic Pipe գազատարի կառուցման մասին, որը Դանիայի տարածքով Լեհաստանին կկապի Նորվեգիայի հետ:
«Ե՛վ կառուցվող գազատարը, և՛ Սվինոույցե քաղաքի մեծ լայնեցված գազատարը մեր մարտավարական ելքն էլ ռուսներից ունեցած այս կախյալ վիճակից: 2022-ից հետո այս խնդիրը լուծված կլինի: Գազի ամբողջ չափաբաժինը Լեհաստան կներկրվի այլ ուղղությունից»-ավելացրել է լեհական կառավարության ներկայացուցիչը:
Լեհաստանը տարեկան սպառում է շուրջ 15 միլիոն կուբամետր գազ: Այս ևափաբաժնի մեկ երրորդը Լեհաստանը ստանում է իր տարածքից, մնացած մասը ներկրում է: Դեպի Լեհաստան գազ արտահանող ամենամեծ ընկերությունը «Газпром»-ն է, որի հետ պայմանագիրը ավարտվում է 2022 թվականին:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի