«Սադամ Հուսեյնը նույնպես այդպես էր մտածում». Պուտինը կատակել է միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու մասին ելույթին ի պատասխան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նստաշրջանի ժամանակ Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևի խոսքին ի պատասխան` կատակով նշել է, թե Իրաքի ղեկավար Սադամ Հուսեյնը նույնպես կարծում էր, որ չարժե միջուկային զենք ունենալ, և անհրաժեշտ է բոլոր երկրների հետ բարեկամական հարաբերություններ պահպանել, գրում է РИА Новости-ն:
Տոկաևը նիստի ընթացքում ասել է, որ Ղազախստանը միջուկային զինաթափման անհրաժեշտության մասին խոսում է 1991 թվականից ի վեր: Ըստ Տոկաևի՝ 1968 թվականի՝ Միջուկային զենքի չտարածման վերաբերյալ պայմանագիրը, սակայն, փաստացիորեն չի գործում, քանի որ երևան են եկել «միջուկային» երկրներ կամ «շեմային» երկրներ:
«Ցանկացած դեպքում պետք է ձգտել միջուկային զենքից զերծ աշխարհ ունենալու նպատակին»,- ասել է Ղազախստանի ղեկավարը:
«Ժամանակակից աշխարհում միջուկային զենք ունենալն անվտանգության և մասնավորապես տնտեսական զարգացման երաշխիք չէ: Երբեմն ավելի լավ է չունենալ միջուկային զենք, սակայն տնտեսության մեջ մեծ քանակով ներդրումներ ապահովել, պահպանել և զարգացնել բարեկամական հարաբերություններն այլ երկրների հետ. Ղազախստանն այս ամենն իրականում է անում»,- հավելել է Տոկաևը:
Նշվածին ի պատասխան` Պուտինն ասել է. «Սադամ Հուսեյնը նույնպես այդպես էր մտածում»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց