ԵՄ-ը եւ ԱՄՆ-ը՝ առեւտրային պատերազմի շեմին
Եվրոպական միությունն ափսոսում է եվրոպական ապրանքների վրա սակագներ մտցնելու ԱՄՆ որոշման համար եւ հայտարարում, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը նման քայլով հարվածում է ինքն իրեն, տեղեկացնում է AP-ը։
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանիել Ռոսարիոն ասել է, որ «դա քայլ է, որն ամենից առաջ կհարվածի ԱՄՆ սպառողներին եւ ընկերություններին եւ կբարդացնի կարգավորման հասնելու ջանքերը բանակցությունների ճանապարհով»։
Ռոսարիոն հիշեցրել է, որ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունը պետք է առաջիկա ամիսներին արտոնի ԵՄ հնարավոր պատասխան տուրքերը, եթե հայտնաբերի, որ ԱՄՆ-ը ապօրինաբար է սուբսիդավորում Boeing-ը։ ԵՄ-ն ակնկալում է, որ կկարողանա սակագներ մտցնել մինչեւ 12 մլրդ դոլար գումարի վրա։
Ռոսարիոն նշել է, որ «եթե ԱՄՆ-ը հակամիջոցներ մտցնի, դա ԵՄ-ին կդրդի նման քայլերի»։ Նրա խոսքով՝ ԵՄ-ը «պատրաստ է աշխատել արդար եւ հավասարակշռված որոշման վրա մեր համապատասխան ավիացիոն ճյուղերի համար»։
Ֆրանսիայի կառավարությունը հայտարարել է, որ Եվրոպական միությունը սակագներ մտցնելու ԱՄՆ որոշմանը կպատասխանի «պատասխան միջոցներով»։
Կառավարության մաուլի քարտուղար Սիբեթ Նդիայը BFM TV հեռուստաալիքին ասել է. «Մենք փորձեցինք նվազեցնել առեւտրային լարվածությունը, բայց եթե նրանք տրամադրված չեն հաշտվելու, հավանաբար, Եվրոպան կդիմադրի»։
ԱՄՆ-ը հայտարարել է 10 տոկոսանոց տուրքեր մտցնելու մասին եվրոպական արտադրության Airbus ինքնաթիռների հանդեպ, ինչպես նաեւ 25 տոկոսանոց տուրքեր ֆրանսիական գինու, շոտլանդական եւ իռլանդական վիսկիի եւ եվրոպական պանրի վրա՝ որպես պատիժ ավիաարտադրողի «ապօրինի» սուբսիդիաների, որոնք տրամադրվում են ԵՄ իշխանությունների կողմից։ Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ տեղի ունեցած բանակռվի ընթացքում թույլ է տվել Վաշինգտոնին ամեն տարի տուրքեր մտցնել ԵՄ-ից ապրանքների վրա 7,5 մլրդ դոլարի չափով։


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի