Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար ՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանը Մինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացում Զելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել Դուբլինում Ազգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվեն Անցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթել Ուսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել է Nvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJ Կաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրով Բոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին ԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանի

Կառավարությունն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համարՖԻՖԱ-ն ղեկավարում է մի մարդ, ով թույլ է տվել իրեն կուրացնեն Մարտին Լյութեր Քինգի ձեռագիրը աճուրդի կհանվի Christie's աճուրդի տանըՄինչև տարեվերջ կավարտվի 300 դպրոցի և 500 մանկապարտեզի շինարարությունը. 6,9 մլրդ դրամի լրացուցիչ հատկացումԶելենսկին և Ալիևը բանակցություններ են վարել ԴուբլինումԱզգային արխիվի Արարատի մասնաճյուղի պայմանները կբարելավվենԱնցած գիշեր Հորմուզի նեղուցում երկու լցանավ է պայթելՈւսման Նուրմագոմեդովը Աբու Դաբիում ձերբակալվել էNvidia-ի տնօրենների խորհուրդը քննարկում է Ջենսեն Հուանգի պաշտոնանկության հարցը. WSJԿաղնեփայտե տարաների ձեռքբերման համար աջակցություն կտրամադրվի լիզինգի պետական ծրագրովԲոլորը բարձր լռում էին, երբ մեզ համերաշխորեն սպանում էին. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասինԵՄ-ն Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանիCOP31 համաժողովի շրջանակում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահներըՀամայնքային ոստիկանությանը կազատեն անհարկի ծանրաբեռնվածությունիցԱյս երկու կազմակերպություններին անդամակցելը անհամատեղելի էՄինչև 28 տարեկան՝ դիաբետով բուժառուների համար ձեռք կբերվի նոր սերնդի ինսուլինԵրևանի մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման համար ՀՀ-ին 45 մլն եվրո կհատկացվիՇատ դրական հանդիպում ունեցանք Էրդողանի հետ. ՓաշինյանԺամանակավորապես կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըԱռաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՈրոշ դրվագներով անհամաձայնություն ունեմ. Սոնա Ղազարյանը՝ Արմեն Գրիգորյանի հոդվածի մասինTRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթն ընդունվեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբԱրքայազն Ջորջի ստեղծած նկարը տեղ է գտել Country Life ամսագրի հատուկ համարումԿձևավորվի անշարժ գույքի հասցեների պաշտոնական էլեկտրոնային տեղեկատվական բազաԱդրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրությունը հավերժ է. Յըլմազ2027 թվականի հունվարի 2-ից սիգի ձկնկիթի՝ 6 ամսով արտահանման արգելք կսահմանվիՄանչեսթեր Յունայթեդի խնդիրները թիմին ուղեկցում են նաև խաղադաշտից դուրսԶանգվածային ծեծկռտուք Աբու ԴաբիումԲալիստիկ հրթիռներ են արտադրվում լեռներում և գետնի տակ գտնվող օբյեկտներումԳվարդիոլան կարող է նշանակվել ԱՄՆ ազգային հավաքականի գլխավոր մարզիչԱյդ միավորումը միայն արագացնելու է նրանց տապալումըՉինաստանը հերքել է լրտեսության մասին ԱՄՆ-ի մեղադրանքներըԿլիմայական փոփոխություններն արագանում ենԴոնովան Փարիզյանը իմ և գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի դիտակետում էԻսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը կարող է փոխարինել Ֆլորենտինո Պերեսին Ռեալի նախագահի պաշտոնումՀայաստանի բռնցքամարտի տղամարդկանց հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Ուզբեկստանում173 մլն դրամի աջակցություն` Արենի տեսակի խաղողի մթերմանն օժանդակած ընկերությանըՀայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները քննարկել են մի շարք հարցերԳազանջատում` Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում Մարդու մահը քաղաքական շահարկման առարկա մի՛ սարքեք. Տարոն Չախոյանը՝ Արսեն Գևորգյանի մասինՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ 12.11.2026 (տեսանյութ)Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակՎենսը դիտարկում է Իրանի ուժային կառույցների հետ ուղղակի բանակցություններ անցկացնելու հնարավորությունը. Wall Street JournalՄաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըԿանադան կարգելի ռուս և բելառուս մարզիկների մուտքը երկիրՆաիրիի համայնքային ոստիկանները ավտոմեքենայից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Այն դիրքորոշումը, որ ՀԱՊԿ-ն ունի տարածաշրջանային պետությունների նկատմամբ, անընդունելի էՄատենադարանի հարակից տարածքը ավտոկայանատեղիի չի վերածվիի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)
Աշխարհ

Երբ կատակերգուները մտնում են քաղաքականություն, դա արդեն ծիծաղելի չէ

Սա քաղաքականության մեջ կատակերգուների դարն է, նույնիսկ Գերմանիայում՝ իր հումորից զուրկ քաղաքական ավանդույթներով, կատակերգուներից մեկը փորձում է կյանքի կոչել խոշոր կուսակցության ստեղծումը, գրում է Bloomberg-ը:

Վերջին տարիներին կատակերգուները զգալի քաղաքական բարձունքների են հասել: Կատակերգու Բեպպե Գրիլլոյի ստեղծած «5 աստղ» շարժումը Իտալիայի վերջին 2 կառավարությունների մասն էր: Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի նախագահ դառնալու համար օգտվեց երգիծական շոուներում իր ճանաչվածությունից: Ջիմմի Մորալեսը կատակում էր եւ ծաղրում 2015-ին իր ճանապարհը դեպի Գվատեմալայի նախագահություն: Անցած տարի Մարիան Սարեկը, որն ավելի վաղ ծաղրում էր սլովենական քաղաքական գործիչներին, երկրի վարչապետ դարձավ:


Ջոն Գնարրը 2010-ին Ռեյկյավիկի քաղաքապետի ընտրություններում իր նախընտրական քարոզարշավը վերածեց պանկ-հումորային շոուի: Անցած տարի Հայաստանի մայրաքաղաք Երեւանի բնակիչները Երեւանի քաղաքապետ ընտրեցին կատակերգու Հայկ Մարությանին:

2010-ին Բրազիլիայում իսկական ծաղրածու Ֆրանսիսկո Էվերարդո Օլիվեյրա Սիլվան ստացավ խորհրդարւանական ընտրություններում ձայների մեծամասնությունը, 2014-ին նա վերընտրվեց: Անցած տարի Սիլվան կրկին առաջադրվեց՝ հայտարարելով, որ «ամաչում է» պրոֆեսիոնալ քաղաքական գործիչների համար, որոնց հետ նա ստիպված է աշխատել:

Չնայած նրան, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ու Brexit կուսակցության առաջնորդ Նայջել Ֆարաջը պրոֆեսիոնալ կատակերգուներ չեն, ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում նրանց առաջադրումը, հավանաբար, կարելի է բացատրել այն նույն պատճառներով, ինչով բացատրվում են հումորիստների հաղթանակները:

«Ե՛վ Բորիս Ջոնսոնը, եւ՛ Նայջել Ֆարաջը ծաղրանկարային հերոսների կերպար են ընդունել: Ինքնածաղրանկարի այդ ռազմավարությունը ռիսկային է, քանի որ այն ծիծաղի տեսքով սոցիալական պատժի է արժանանում: Սակայն դա կարող է օգտակար լինել նրանց համար մի շարք պատճառներով: Առաջին հերթին, դուք կարող եք ընտրել սեփական ծաղրանկարն ու շարժվել սեփական պայմաններով: Երկրորդ հերթին, ինքնահեգնանքը օգնում է խուսափել քննադատությունից»,- գրում է Քեյր Միլբերնը Լեսթերի համալսարանից:

Գերմանիան երկիր է, որտեղ քաղաքականությունը լուրջ բիզնես է: «Die Partei» կամ պարզապես «Կուսակցություն» անվանումը կրող քաղաքական ուժը մեծ հաջողություն է վայելում՝ օգտագործելով անհեթեթ կարգախոսներ (օրինակ, արգելում է ավիաչվերթները եւ դրա փոխարեն թոշակառուներին դեպի վիրտուալ իրականություն ուղեւորություն առաջարկում):

Հայտնի հեռուստատեսային կատակերգու Յան Բեմերմանը փորձում է քաղաքական վերածնունդ իրականացնել՝ փորձելով պայքարել սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում առաջնորդության համար: Կուսակցությունը նոր առաջնորդի ընտրության ցավոտ պրոցես է վերապրում:

Բեմերմանը Գերմանիայից դուրս հայտնի է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բախմամբ, երբ 2016-ին Թուրքիայի նախագահին նվիրված բանաստեղծության պատճառով Էրդողանը նրան դատի տվեց:

Օգոստոսի վերջին Բեմերմանը եթեր դուրս եկավ՝ ծաղրելու սոցիալ-դեմոկրատական կուսակցությունում առաջնորդության համար պայքար մղող թեկնածուներին, ներառյալ՝ ֆինանսների նախարար Օլաֆ Շոլցին: Այդ ժամանակ նա հայտարարեց իր թեկնածությունն առաջադրելու մասին:

Սկզբում թվում էր, թե թեկնածությունն անհաջողության է մատնված ձեւական առումով՝ Բեմերմանը նույնիսկ կուսակցության անդամ չէր։ Երեքշաբթի, սակայն, անդամության մասին նրա հայտարարությունը վերջնականապես հավանության էր արժանացել, եւ տեղական կուսակցական կազմակերպության առաջնորդը բացատրել էր, որ իրենք «կուսակցություն են, ոչ թե երգիծական միջոցառում»։

Դժվար է պատկերացնել, թե ինչպես է Բեմերմանը հաղթելու ծերացող, հանգիստ կուսակցությանը եւ դուրս հանելու ՍԴԿ-ին դեպրեսիվ վիճակից։ Եւ դա, հավանաբար, լավ է։ Քաղաքական գործիչ դարձած կոմիկ դերասանները կամ կոմիկ դարձած քաղաքական գործիչները դժվար թե անթերի ղեկավարներ լինեն կառավարությունում։ «Հինգ աստղերը» նպաստել են Իտալիայի անօգնական բյուջետային պլանավորմանը։ Գվատեմալայում Մորալեսը, որն աշխատում էր հակակոռուպցիոն հարթակում, ներգրավված էր աղմկալից գործերում, Սլովենիայում Սարեցայի կառավարությունը նույնպես հակված է աղմկոտ պատմությունների, եւ Զելենսկու խայտաբղետ թիմն էլ քաոսային մեկնարկ ունեցավ։

Այնուամենայնիվ, օգտակար է դիտարկել երգիծաբանների՝ որպես պրոֆեսիոնալների եւ որպես սիրողների, հետաքրքրությունը քաղաքական պաշտոնի հանդեպ, որպես կարեւոր, տագնապային ախտանիշ։ Նրանք հայտնվում են երբ երկիրը, քաղաքը կամ կուսակցությունը այնպիսի հիմնավոր վերականգնման կարիք ունի, որ իրավական պաշտպանության հայտնի միջոցները չեն օգնի։ Ինչպես անցյալ տարի գրել էր Լյուբլյանայում Մշակույթի եւ հիշատակի հետազոտությունների ինստիտուտից Տանյա Պետրովիչը, կատակները հզոր պատասխան են քաղաքական բանավեճին, որը դարձել է շատ չոր, ձեւական եւ անհամոզիչ, նրանք «բարոյական այլ կարգուկանոն ներկայացնելու» միջոց են տրամադրում։

Այդ բարոյական կարգուկանոնը անպայման չէ որ ավելի լավը լինի, քան այն, որը փոխարինվում է, եւ երգիծաբանի քաղաքական պահանջը կարող է անհաջողության մատնվել, ինչպես, օրինակ, Լուկա Մաքսիմովիչինը՝ ծերուկ, որը 2017թ․ երրորդ տեղն էր զբաղեցրել Սերբիայի նախագահական ընտրություններում։ Սակայն ամեն անգամ, երբ քաղաքական թղթախաղի տրցակն իր մեջ ներառում է ջոկերին, դա նշան է այն բանի, որ իշխանությունների հիվանդությունը շատ է խորացել եւ անհրաժեշտ է զրոյից վերաիմաստավորել այն։ Պարզապես լուրջ մարդիկ միշտ չէ, որ կողքիդ են, որպեսզի կատարեն այդ արտառոց աշխատանքը»։