Գրետա Տունբերգը հավակնում է Խաղաղության նոբելյան մրցանակի՝ ՄԱԿ-ում կլիմայի վերաբերյալ հուզական ելույթից հետո (լուսանկար)
Տասնվեցամյա շվեդ ակտիվիստուհի Գրետա Տունբերգը հավակնում է Խաղաղության նոբելյան մրցանակի՝ ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում կլիմայական ճգնաժամի վերաբերյալ տարբեր երկրների ղեկավարների առջև ունեցած հուզական ելույթից հետո, գրում է Daily Mail-ը:
Դեռահասի ելույթն արդեն շաբաթներ շարունակ մնում է ինչպես միջազգային հանրության, այնպես էլ համաշխարհային առաջնորդների ուշադրության կենտրոնում: Գրետայի ելույթին օրեր առաջ անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Ռուսական էներգետիկ շաբաթվա նիստում ՌԴ ղեկավարը հայտնել էր, որ նա «չի կիսում համընդհանուր հիացմունքը» Տունբերգի ելույթի առնչությամբ:
«Ոչ ոք Գրետային չի բացատրել, որ ժամանակակից աշխարհը բարդ է և բազմազան, և Աֆրիկայում կամ բազմաթիվ ասիական երկրներում բնակվող մարդիկ ցանկանում են ապրել նույնպիսի պայմաններում, ինչպես Շվեդիայում»,- ընդգծել էր ՌԴ նախագահը:
Գրետա Տունբերգը Խաղաղության նոբելյան մրցանակի հավակնորդների թվում է հայտնվել դպրոցական դասադուլից հետո, որով ոգեշնչել էր միլիոնավոր մարդկանց միանալ իր «ուրբաթ օրերը՝ ապագայի համար» շարժմանը:
Շարժումը կոչ է անում դպրոցական տարիքի երեխաներին ուրբաթ օրերին դասադուլ հայտարարել և պահանջել ղեկավարներից միջոցներ ձեռնարկել կլիմայի հետագա փոփոխությունները կանխելու համար:
Տունբերգը շարժման մեկնարկը տվել էր անցյալ տարվա օգոստոսին՝ Շվեդիայի խորհրդարանի մոտ միայնակ ցույցի դուրս գալով, որից հետո համախմբել էր միլիոնավոր երեխաների, ինչպես նաև մեծահասակների:
Աղբյուրը նաև հաղորդում է, որ հայտնի չէ Նոբելյան մրցանակի հավակնորդների ամբողջական ցուցակը, ուստի վաղ է որևէ կանխատեսում անելը:




















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց