Սոչիում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը
Սոչիում կայացել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիեւը քննարկել են առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացման հարցերը:
«Չնայած նրան, որ մեր անձնական շփումներում դադար էր, մեր երկու երկրների հարաբերությունները շարունակում են հաջողությամբ զարգանալ: Ամրապնդվում են առեւտրատնտեսական կապերը, անցած տարի առեւտրաշրջանառության ծավալը կազմել է 2,5 մլրդ դոլար»,- նշել է Վլադիմիր Պուտինը: Նրա կարծիքով՝ այդ առումով երկրները լավ հեռանկարներ ունեն:
«Նկատի ունեմ ծրագրերը, որոնց հեղինակն է Ադրբեջանի նախագահը: Մեր կողմից անում ենք մեզնից կախված ամեն ինչ, որպեսզի այդ կոնկրետ խոշոր ծրագրերն իրականացվեն»,- հավելել է Պուտինը:
Իր հերթին, Ալիեւը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար:
«Ինչպես Դուք նշեցիք, մենք որոշ ժամանակ չենք հանդիպել, ավելի կոնկրետ՝ 4 ամիս: Դա բավականին մեծ ժամանակահատված է՝ հաշվի առնելով անցած տարի մեր շփումների ինտենսիվությունը»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ մեկ տարի առաջ կայացել է 4 հանդիպում:
«Առեւտրաշրջանառությունն աճել է նաեւ այս տարի: Մեր տվյալներով՝ այս տարի այն կազմել է ավելի քան 20%: Մեզ համար Ռուսաստանը կարեւորագույն գործընկերներից է, բարեկամ, լավ հարեւան: Մեզ համար թանկ են այդ հարաբերությունները: Վստահ եմ՝ այսօրվա քննարկումը լավ ներդրում կլինի մեր կապերի հետագա ամրապնդման գործում»,- հավելել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց