Արցախում զորավարժություններին ներկա է եղել Բակո Սահակյանը. կրակային խոցման բարձր արդյունքներ են գրանցվել
Արցախի պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման եւ հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ:
Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հետեւել է նաեւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը:
ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը հանրապետության նախագահին է ներկայացրել պայմանական մարտադաշտում առկա իրադրությունը, յուրային ուժերի ու միջոցների գործողությունների հաջորդականությունը:
Մարտավարական զորավարժությունն ուներ ինչպես պաշտպանողական, այնպես էլ հարձակողական բաղադրիչներ: Զորախաղերն աչքի են ընկել ներգրավված ուժերի ու միջոցների բազմազանությամբ, գրագետ ու անընդհատ ղեկավարմամբ, մասնակից ստորաբաժանումների եւ զորատեսակների փոխգործակցության ու մարտական ներդաշնակման մակարդակով եւ կրակային խոցման բարձր արդյունքներով:
Պայմանական մարտի ամբողջ ընթացքում բոլոր օղակի հրամանատարները կարողացել են իրականացնել ստորաբաժանումների կառավարումը, աչքի ընկնել գրագետ ու համարձակ որոշումներով, իսկ ենթակա ու տրված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտավարամասնագիտական ու բարոյահոգեբանական բարձր պատրաստվածություն՝ փայլուն կատարելով մարտական առաջադրանքները:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Ռուսաստանը դրոնների հավաքման գործում ներգրավել է մինչև 25 հազար հյուսիսկորեացիների
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում տեղի ունեցավ նորակոչիկ զինծառայողների երդման արարողություն
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան