Մոսկվայում ձերբակալվել է «Աէրոֆլոտ»-ի գլխավոր տնօրենի տեղակալը, որը փոխել է իր հայկական անունն ու ազգանունը
Մոսկվայի Բասմանի դատարանը մինչեւ նոյեմբերի 30-ը կալանք է սահմանել «Աէրոֆլոտ» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Վլադիմիր Ալեքսանդրովի նկատմամբ 250 մլն ռուբլի հափշտակելու գործով, հաղորդում է BFM-ը:
Ալեքսանդրովը ձերբակալվել է հոկտեմբերի 2-ին իրավաբանական գործարքներ կնքելիս խարդախությունների կասկածանքով:
Ձերբակալվել են նաեւ փաստաբաններ Դինա Կիբեցը, Ալեքսանդր Սլիվկոն եւ ավիաընկերության իրավաբանական դեպարտամենտի նախկին ղեկավար Տատյանա Դավիդովան:
Քննության վարկածով՝ Ալեքսանդրովը 2016-2017-ին անհիմն կերպով 250 մլն ռուբլի է փոխանցել իրավաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով, ապա այդ միջոցները հափշտակվել են:
Ավիաընկերության գործընկեր է դարձել իրավաբանական ընկերությունը, որտեղ աշխատել են Դինա Կիբեցն ու Ալեքսանդր Սլիվկոն, որոնց մեկ ժամի համար 350 եվրո են վճարել, չնայած՝ նրանք իրենց աշխատանքը չեն կատարել:
Վլադիմիր Ալեքսանդրովը ծագումով հայ է, ծնվել է Ուզբեկստանում: 2004-ին նա իր հայկական անունն ու ազգանունը՝ Արմեն Աբալյան, փոխել է՝ դառնալով Վլադիմիր Ալեքսանդրով:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց