Սարկոզին դատարանի առաջ կկանգնի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական ֆինանսավորման մեղադրանքների համար
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին, որի դեմ ավելի վաղ դատավորի մասնակցությամբ կոռուպցիայի մեղադրանք էր ներկայացվել, մեղադրվում է վերընտրվելու իր անհաջող փորձի համար օրինական սահմանաչափից գրեթե կրկնակի ավելի գումար ծախսելու համար, գրում է France 24-ը:
Դատախազները պնդում են, որ 64-ամյա Սարկոզին, որը վերջին մի քանի տարիների ընթացքում պայքարում է կոռուպցիայի և քարոզարշավի ֆինանսավորման համար մեղադրանքների տարափի դեմ, գրեթե 43 մլն եվրո է ծախսել իր երկրորդ ժամկետում նախագահի պաշտոնը ստանձնելու համար:
Քննիչները պնդում են, որ Սարկոզին քարոզարշավի ընթացքում օգտագործել է կեղծ հաշիվ-ապրանքագրեր, որպեսզի խուսափի քարոզարշավի ծախսերի սահմանափակումից:
Սարկոզին հերքել է մեղադրանքները՝ հայտարարելով, որ ինքը տեղյակ չի եղել «Բիգմալիոն» փիար-ընկերության ղեկավարների կողմից խարդախության մասին:
Մեղավոր ճանաչվելու դեպքում Սարկոզիին սպառնում է մեկ տարվա ազատազրկում և 3750 եվրոյի տուգանք: Տասներեք այլ մարդկանց՝ այդ թվում «Բիգմալիոն»-ի ներկայացուցիչների դեմ նույնպես մեղադրանքներ են առաջադրվել:


















































ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Արհեստների միջազգային 5-րդ փառատոնն այս տարի կանցկացվի Մեղրիում
Երևանի Նոր Արեշ փողոցում տուն է այրվել
«Թուրքական ավիաուղիներ»-ի ինքնաթիռի անվադողերը վայրէջքի ժամանակ բռնկվել են
Կրեմլը պարզաբանում է ակնկալում Երևանից․ Պեսկով
Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
ԿԳՄՍ-ն ստացել է ուսումնական հաստատություններում քաղաքական գործունեության, քարոզչության կամ հակաքարոզ...
Քանի օրով արձակուրդ կգնան 27-37 տարեկանում կրճատ ժամկետով պարտադիր զինծառայություն անցնողները. նախագ...
Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր
ԵՄ-ն Հորդանան գետի արևմտյան ափի հրեաների դեմ պատժամիջոցներ կսահմանի